Առաջին անգամ արքայական ընտանիքի պատմության մեջ․ Մեգան Մարքլը զարմացրել է բրիտանացիներին դայակի ընտրությամբ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հերթական անգամ ևս սառը ցնցուղ է նախապատրաստել հպատակների համար։ Արքայական ընտանիքի պատմության մեջ առաջին անգամ փոքրիկ արքայազնին կխնանմի սևամորթ դայակը։ Նրան աշխատանքի է ընդունել և նրանով հիացած է հենց Սասեքսի դքսուհին։

Երեխային խնամելու հարցում օգնական գտնելու նախկին դերասանուհու դա արդեն երրորդ փորձն է։ Պարբերականները նշում են, որ ամուսինները դեռևս գոհ են։ Կինն ուղեկցել է արքայազն Հարիին, Մեգան Մարքլին և փոքրիկ Արչիին Նից ուղևորության ժամանակ։

«Նա շատ լավ է ներգրավվել ընտանիքում։ Մեգանը շատ պրակտիկ մայրիկ է, բայց նոր դայակն իսկական գտածո է։ Նա լավ է վերաբերվում փոքրիկ Արչիին և պաշտում է նրան։ Հարին և Մեգանը գոհ են նրանից»,-ասվում է հաղորդագրությունում։

Մեգան Մարքլը հայտարարել է, որ նոր օգնականին «Աստծուց ուղարկված է համարում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: