«Ապարան»․ անկրկնելի երգ՝ Սոֆի Մխեյանի կատարմամբ

Գեղեցկուհի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Ապարան»։ Ժորա Գրիգորյանի և Դեր Հովայի մշակմամբ այս հանալի երգն ամբողջացրել է Դավիթ Զաքարյանը՝ Աբարանցի Դավոն։ Հին բայց անչափ սիրված երգի՝ Սոֆիի կատարումը պարզապես հիասքանչ է ստացվել, իսկ տեսահոլովակի մասին խոսքեր չկան․ ցնցող որակի ու անմոռանալի բովանդակությամբ։

Տեսահոլովակում Սոֆին ներկայանում է հետին պլանին՝ հիանալի դեկորատիվ պատկերների ներքո։ Տեսահոլովակում զետեղված են փաստա-վավերագրական կադրեր, որոնք արտացոլում են իրական պայքարը, որը մղել են ապարանցիները։

Նրանց պես կայուն ու ուժեղ, հզոր մարտիկներ քիչ են հանդիպում։ Ապարանցիները հերթական անգամ ապացուցել են իրենց անկոտրում կամքն ու անզիջելի պայքարը՝ դեմ առ դեմ կանգնելով թշնամու առաջ։

Սոֆին հիանալի աշխատանք է կատարել՝ նորովի ներկայացնելով սիրված երգը՝ ընդգծելով այն իր ձայնային հիանալի երանգներով։ Վայելեք այս հրաշք կատարումը, որն անկասկած կհավանեք ու վերստին կլսեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: