Աշուն-2019․ Վարսերի ո՞ր երանգներն են ամենանորաձևը

Շուտով աշուն է։ Ժամանակն է մտածել վարսերի նորաձև երանգի մասին։ Իսկ ո՞ր երանգներն են նորաձև 2019-ի աշնանը։ Այդ սեզոնին նորաձև են 90-ականներին հանրաճանաչ շատ երանգներ։

Այսպես, շատ նորաձև կլինի «կաթով թեյ» երանգը։ Ըստ երևույթին, այն 2019-ի ամենանորաձև երանգն է։ Այն հարմար է ինքնավստահ կանանց, ինչպես նաև երիտասարդ աղջիկներին։

Արևայրուք ստացած աղջիկների համար իդեալական կլինի «նուրբ կորալը»։ Այդ գույնը հատկապես գեղեցիկ կդիտվի փողոցային հագուստի հանդուգն ոճի հետ համադրությամբ։

«Ելակե բլոնդը» մի փոքր վարդագույն է հաղորդում մազերին, սակայն դա բավական է նուրբ կերպար ստանալու համար։

«Թունդ կոճապղպեղ»-ն ընդգծում է նրբագեղ արտաքինը։ Մուգ սև երանգը միշտ նորաձև է։

Իհարկե, պետք չէ կենտրոնանալ միայն երանգի հանրաճանաչության վրա, երբ վարսերը ներկելու համար գույն եք ընտրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: