Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի է թեժանում քարոզարշավների ընթացքը։ Տարբեր թեկնածուներ հասարակական ուշադրությունը գրավելու տարատեսակ մեթոդներ ու հնարներ է կիրառում։ Այսօր քարոզարշավին միացել է նաև վարչապետի ներկայիս պաշտոնակատարի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Նշենք, որ երեկ Ն․ Փաշինյանի քարոզարշավին միացել և մայրիկի հետ քայլում էր Մարիամը։ Այսօր Աննա Հակոբյանի կողքին Շուշանն էր, իսկ քիչ առաջ համացանցում տեսանյութ հանրայնացվեց, որտեղ երևում է, որ քարոզարշավ է իրականացնում նաև Աշոտ Փաշինյանը։
Նա բարձրախոսով շրջում և կոչ է անում քաղաքացիներին հավատալ ապագային և այն վստահել իրենց։ Աշոտ Փաշինյանն իր խոսքում նշում է, որ բավականին դժվարին ժամանակներ են հայաստանցիների և արցախցիների համար։
Դժվարին ժամանակահատվածը հաղթահարելու համար Ա․ Փաշինյանը առաջարկում է տեր ու պատասխանատու լինեն ապագային՝ ձայնը տալով Ն․ Փաշինյանին։ Աշոտ Փաշինյանի քարոզչության խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։