Աշոտիկիս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, պաշտոնապես հայտարարում եմ Ալիևին. Փաշինյան

Սերժ Սարգսյանի այսօրվա խոսքը բավականին բուռն կերպով է ընդունվել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սերժ Սարգսյանը, քննադատելով գերիների հարցում ներկայիս ղեկավարության անտարբերությունը, մասնավորապես առաջարկել էր, որ Ն․ Փաշինյանն իր տղային՝ Աշոտին, փոխարինի մեր բոլոր գերիների դիմաց։

Այս հայտարարությանն ի պատասխան՝ Ն․ Փաշինյանն իր պաշտոնական համաձայնությունն է տվել՝ ասելով, որ ինքը թույլ է տալիս Ս․ Սարգսյանին ու Ռ․ Քոչարյանին գնալ ու բանակցել Ալիևի հետ Աշոտինին բոլոր գերիներով փոխարինելու հարցի շուրջ։

Նա հավելել է, որ համաձայն է, թող որ մասնակցեն նաև Կարմիր Խաչի և այլ պատասխանատու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ն․ Փաշինյանը նաև հավելում է, որ ինքն ամենևին էլ էմոցիոնալ ֆոնի վրա չէ, որ նման հայտարարություն է անում։ Նա վերստին շեշտում է իր խոսքի պաշտոնական լինելը։

Ն․ Փաշինյանի խոսքի այս հատվածի տեսագրությունը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: