Անչափ հուզիչ լուսանկարի նույնքան հուզիչ պատմությունը

Պшտերազմը փոխել է բոլորիս։ Այն անդառնալիորեն ազդել է մեր ծրագրերի, նպատակների, ցանկությունների և նույնիսկ բնավորության վրա։ Պшտերազմը մտել է մեր առօրյա՝ իր անջնջելի հետքով շարունակ հիշեցնելով իր մասին։

Շատ ընտանիքներ պшտերազմի պատճառով որբացան․ կորցրին իրենց զավակներին կամ հայրերին։ Արցախյան վերջին պшտերազմի ժամանակ իր թանկագին հորը կորցրել է նաև Թագուհին։ Թագուհու հայրը՝ Իշխան Պետրոսյանը, մեր անմահ հերոսներից է, ով զոհվել է Ջաբրաիլի մարտերի ժամանակ։

Այսօր Թագուհին ամուսնանում է, սակայն նրա կողքին չէ հայրիկը։ Նա առաջին հերթին այցելել է Եռաբլուր՝ թանկագին հոր՝ հերոս Իշխան Պետրոսյանի օրհնությունը ստանալու համար։ Ֆիքսված կադրն իսկապես ազդեցիկ է ու հուզիչ։

Հրանտ Ավետիսյանն իր սոցհարթակում կիսելով Թագուհու այս հուզիչ լուսանկարը՝ գրել է․ Էս նկարը էնքան հակասական էմոցիաներ ա առաջացնում, որ չգիտես ինչ ասես։ Մի բան հստակ ա՝ այս ամենի համար պատասխան են տալու։

Понравилась статья? Поделиться с друзьями: