Անչափ համեղ տորթ՝ «Շոկոլադե պաղպաղակ», որն անպայման պետք է փորձեք

«Շոկոլադե պաղպաղակ» տորթը հրաշք է պարզապես՝ ընկույզով համեմված սպիտակուցային խմոր և կակաոյի ու կոնյակի նուրբ հնչյուններով կրեմ։

Անհրաժեշտ է

Սպիտակուց՝ 10հատ

Շաքարափոշի՝ 240գ

Օսլա՝ 2ճ/գ

Ընկույզ՝ 380գ

Շոկոլադ, թխվածքաբլիթ և ընկույզ՝ զարդարելու համար

Կրեմի համար

Դեղնուց՝ 10հատ

Շաքարափոշի՝ 160գ

Կակաոյի փոշի՝ 2ճ/գ

Կաթ՝ 100մլ

Կարագ՝ 200գ

Վանիլաշաքար՝ 8գ

Կոնյակ՝ 1ճ․գ

Ինչպես պատրաստել

Սպիտակուցը հարել՝ մինչ փրփրի։ Ներմուծել շաքարափոշի՝ շարունակելով հարել։ Հավելել օսլայով և մանրացրած բոված ընկույզով՝ խմորի վերածելով։ Խմորը լցնել թավայի վրա՝ նախապես պատելով այն թղթով։ Թխել 180աստիճանի ներքո՝ 35րոպե։

Կրեմի համար դեղնուցը և շաքարափոշին միավորել՝ հարելով մինչ միասեռ զանգված և շարունակելով հարել ներմուծել կաթը։ Զանգվածը եփել թույլ կրակին՝ առանց դադարի խառնելով մինչ պատրաստ լինի։ Սառեցնելուց հետո ներմուծել կարագն ու հարել։ Ներմուծել վանիլաշաքարն ու կակաոն, կոնյակը։

Խմորաշերտը բաժանել երեք մասի, կրեմապատել և շարել իրար վրա և կրկին կրեմապատել։ Զարդարել, թողնել սառնարանում 5-6ժամով և մատուցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: