Անչափ համեղ ու արագ տորթ՝ վաֆլիով․ անպայման փորձեք

Այս հրաշալի տորթն անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Վաֆլիով տնական տորթը մատչելի ու հեշտ տարբերակ է երեկոյան թեյախմության համար։

Անհրաժեշտ է

Կարագ՝ 300գ

Շաքարավազ՝ 250գ

Դեղնուց՝ 5հատ

Կակաո՝ 3ճ/գ

Փխրեցուցիչ՝ 18գ

Թթվասեր՝ 5ճ/գ

Ալյուր՝ 3ճ/գ

Վաֆլիի շերտեր՝ 1տուփ

Միջուկ

Շաքարավազ՝ 10ճ/գ

Մուրաբա՝ 6ճ/գ

Սպիտակուց՝ 5հատ

Ընկույզ՝ 200գ

Ծիրանաչիր՝ 200գ

Կրեմի համար

Կարագ՝ 400գ

Խտացրած կաթ՝ 400գ

Պատրաստման եղանակը

Հարել շաքարավազը կարագի հետ՝ ներմուծելով դեղնուցները։ Լավ հարել։ Ավելացնել թթվասեր, ալյուր, փխրեցուցիչ և կակաո։ Խմորը կիսել երկու մասի՝ մեծ (2/3-ի չափով) և փոքր (1/3-ի չափով)։ Մասերը կիսել երեք մասի ու դնել սառնարանը՝ մեկ ժամով։ Միջուկի համար հարել սպիտակուցն ու շաքարավազը՝ ներմուծելով ընկույզն ու ծիրանաչիրը՝ կտարատած։

Խմորը գրտնակել, վրան մուրաբա քսել, պատել սպիտակուցային զանգվածի 1/3ով և վրան քերել փոքր խմորի 1/3 մասը։ Թխել 10 աստիճանի ներքո՝ 25-30րոպե։ Նույնն անել մյուս խմորների հետ։ Կրեմի համար միավորել խտացրած կաթն ու կարագը՝ լավ հարելով։ Հավաքել տորթն իրար վրա և զարդարել՝ ըստ ցանկության։

Понравилась статья? Поделиться с друзьями: