Աննա Դովլաթյանը գեղեցիկ լուսանկար է հրապարակել՝ հուզառատ մակագրությամբ

Անկրկնելի գեղեցկուհի մոդել, երգչուհի և դերասանուհի Աննա Դովլաթյանը հուզառատ գրառում է կատարել՝ զետեղելով անչափ գեղեցիկ կադր։

«Մի պահ ուզում ես ամեն բան թողնել ու գնալ, որովհետև ու ժ չկա, բայց գնալու տեղ էլ չկա։ Մեկն ուրախ է, մյուսը՝ տխուր, մեկն ապրում է, մյուսը՝ սպասում։ Ավարտվում են հեքիաթները, վերջ ի վերջո ավարտվում են։ Ոմանք երջանկանում են իրենց հեքիաթից, ոմանք էլ սպասում են՝ չիմանալով՝ այն արդեն իրենց կողքին է։ Եկեք ցանկացած իրավիճակում լուռ ժպտանք ու նայենք կյանքի աչքերին, որովհետև ինչպես վերաբերվում ես կյանքին, այնպիսին էլ ստանում ես։

ԺՊՏԱ՜, դա ամենահզոր զե նքն է ցանկացած իրավիճակում։ Դու յուրօրինակ ես քո հեքիաթով, քո զգացածով, քո թերություններով։ Ամեն դեպքում՝ ապրի՜ր…»,- նշել է նա։

Իրապես, այնքան հանգստություն կա Աննայի զետեղած կադրում՝ գեղեցիկ վարդերի պատի ֆոնին։

Понравилась статья? Поделиться с друзьями: