Անմահացած Էդիկ Կիրակոսյանի կիսատ մնացած ֆուտբոլային ուղին և ցավալի պատմությունը. ճանաչենք մեր հերոսներին

Էդիկ Կիրակոսյանը մեր այն ֆուտբոլիստներից էր, ով փայլում էր մարդկային շատ բարձր հատկանիշներով: Նա ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում: Էդիկը սովորել է Քանաքեռավանի միջնակարգ դպրոցում:

Հետաքրքրվել և զբաղվել է ֆուտբոլով՝ գրանցելով էական հաջողություններ: Նա շուտով սկսել է հանդես գալի տարբեր ֆուտբոլային ակումբներում՝ «Փյունիկի» սան է եղել, հանդես է եկել նաև «Արարատում», «Լոկոմոտիվում» և «Արարատ-Արմենիայում»:

Էդիկը ժամանակին հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական, որի կազմում էլ մասնակցել է Բելառուսում ուսումնամարզական հավաքին: Ֆուտբոլիստը 2020 թվականի օգոստոսի 27-ին զորակոչվել է բանակ և իր զինծառայությունն անց է կացրել Արա Լեռի զորամասում:

Էդիկն ընդամենը մեկ ամսվա զինծառայող էր, որ սկսվում է չարաբաստիկ պшտերազմը: Նա որպես հրետանավոր անմիջապես ներգրավել է մարտական գործողությունների մեջ: Մինչև հոկտեմբերի տասներկուսն արդյունավետ մասնակցություն է ունենում մարտական գործողություններին:

Հոկտեմբերի տասներուսին տաղանդավոր ֆուտբոլիստն ու նվիրյալ հայորդին վիրավորում է ստանում, իսկ երկու օր անց հիվանդանոցում մահանում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: