Անհետ կորած աղջկան 17 ժամ հսկում էր ծեր ու կույր շունը

Ճաշից հետո երեք տարեկան աղջնակը ոչ հեռու իրենց տնից, խաղում էր, հանկարծ նա սկսեց  գնալև ուղղվեց բոլորովին այլ ուղղությամբ, նրան հետևեց մի ծեր ընտանի շուն: Աղջիկը գնացել էր: Երբ ծնողները հասկացան, բանը բանից անցել էր: Նրանք ոստիկանության հետ հետախուզել են մինչև ուշ գիշեր, սակայն անարդյունք: .Խուզարկությունը շարունակվել է վաղ առավոտյան: Եվ առավոտյան ժամը 8-ին կամավորներին հաջողվեց գտնել նրան:Սկզբում փրկարարները հանդիպեցին  Մաքսին, որը վազում էր և առաջնորդում նրանց:

Քիչ հետո մարդիկ գտան աղջկան, նրա հետ  կարգին է ամեն բան, նա մի քանի քերծվածքներ ուներ:

Ըստ երևույթին, Մաքսը այս բոլոր ժամերը գտնվում էր երեխայի կողքին և պահպանում էր նրան: Նման լավ աշխատանքի համար Մաքսը ստացավ «Պատվավոր ոստիկանական շուն» կոչումը:

«Աղջիկա ծնողների տան շրջակայքը բավականին լեռնոտ է, իսկ այստեղ քայլելու դեպքում տարածքը շատ անմխիթար է: Զարմանալի է, թե ինչպես է աղջիկը կարողացել  այդքան հեռու գնալ: Խուզարկությունը շատ դժվար էր, կան չոր թփեր և այլ բուսականություններ, ինչպես նաև կտրուկ լանջեր », — ասում է որոնման ջոկատի անդամ Յան Ֆիպսը:

Ավրորայի տատը մասնակցում էր որոնումներին, նա քայլում և անընդհատ գոռում էր աղջկա անունը, և հանկարծ  լսվեղ  աղջնակի  ձայնը: Մարդիկ վազեցին այդ կողմ և նրանց դիմավորեց Մաքս  շունը:

«Ավրորան մի փոքր ընկճված և վախեցած էր, երբ տեսավ, որ բոլորս սկսեցինք լաց լինել: Երեխային հայտնեցի  որ դրանք երջանկության արցունքներ են, — ասում է տատը, — հարյուր տարբեր տհաճ բաներ կարող էին պատահել նրա հետ, բայց մենք գտանք նրան, և նա կենդանի է և առողջ »:

Հաղորդվում է, որ Մաքսը 17 տարեկան է, և որ նա խուլ է և մասամբ կույր: Նա միշտ լավ հարաբերություններ է ունեցել աղջկա հետ: Ավրորայից    շան թաց մազերի հոտն էր  գալիս, նա ամբողջ գիշեր քնում էր շան գիրկը և դա մասամբ պաշտպանում էր նրան գիշերային ցրտից:

Понравилась статья? Поделиться с друзьями: