Անհավանական գեղեցիկ զարդեր՝ ճապոնական շիբորի ոճով

Զարդերը շատ կանանց ու աղջիկների սիրելի ատրիբուտներից են, եթե ոչ ամենասիրելին։ Զարդերի շնորհիվ ընդգծվում է հագուստը, և արտաքին տեսքն առհասարակ։ Այն առավել շքեղ և հարուստ է դառնում։

Ճապոնական զարդերն աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ։ Ճապոնական շիբորի ոճի ցանկացած զարդ օրիգինալ և գեղեցիկ է։

Շիբորին կամ սիբորին գործվածքը ներկելու հնագույն տեխնիկա է։ Այդ տեխնիկան մեզ է հասել Ճապոնիայից։ Գործվածքն այդպես են ներկել նաև հին Հնդկաստանում, Չինաստանում և Աֆրիկայում։

Շիբորիի գաղտնիքը գործվածքը հանգույցներով ներկելն է։ Այն կարում են, կապում կամ դրա առանձին հատվածներ միմյանց են ագուցում։ Ներկը քսելուց հետո գործվածքն արձակում են, և ներկված ու չներկված հատվածները զարդանախշի են վերածվում։

Զարդանախշի էսքիզը պետք է նախապես ունենալ ձեռքի տակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: