«Անհանգստացած Ռուսաստանը երբեք թույլ չի տա  անպատիժ ստորացնել հայ ժողովրդին իր պատմական հողում»․ Զատուլին

Կոստանտին Զատուլինը «ПроАрцах» ֆորումի մասնակիցներին ողջույնի նամակ է հղել, որտեղ անդրադարձ է կատարել հայ-ռուսական հարաբերություններին։

Նամակում շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա առիթով և շեշտել՝ չնայած ծանր, դժվարին հանգամանքներին, այնուամենայնիվ, հավաքվել են և միասին են անցկացրել օրը։ Նա գրել է՝ Արցախյան պատերազմը չպետք է տեղի ունենար, որի հետևանքով շատ բան կորցրեցին թե՛ ռուսները, թե՛ հայերը։ Հավելել է՝ պատերազմն անհավասար ուժերի միջև է եղել։

Երևանում և ամբողջ աշխարհում բոլորը պիտի իմանան՝ անհանգստացած Ռուսաստանը երբեք թույլ չի տա անպատիժ ստորացնել հայ ժողովրդին իր պատմական հողում։ Եվ դա հաստատում և երաշխավորում է Արցախում կանգնած խաղաղապահը։

Նամակի ավարտին ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել մասանակցել Ֆորումին՝ ընտրական գործողությունների պատասխանատու փուլ թևակոխելու պատճառով։

Հույս է հայտնել՝ ետընտրական փուլում արտասահմանյան 1-ին ուղևորությունը կատարել դեպի Հայաստան և ԼՂ։ Հայ օօգտատերերի շրջանակում ռուս պաշտոնկյնա գովեստի խոսքերի է արժանացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: