Անկրկնելի միջուկով այս կոտլետները կհավանեն ձեր տնեցիները․ անպայման փորձեք

Հավի կոտլետների այս հրաշալի բաղադրատոմսը պարզապես անհնար է չհավանաել։ Այն պատրաստելու համար շատ ժամանակ անհրաժեշտ չէ, բայց տնեցիներն անչափ գոհ կլինեն, քանզի ավանդական կոտլետները հաճախ հոգնեցնում են։

Անհրաժեշտ է

Հավի ֆարշ՝ 1կգ

Սոխ՝ 1հատ

Ձու՝ 2հատ

Եգիպտ․ ալյուր՝ 2ճ/գ

Ցորենի ալյուր՝ 2ճ/գ

Համեմունքներ՝ 2թ/գ

Կիտրոնահյութ՝ 2ճ/գ

Կարագ՝ 200գ

Պանիր՝ 100գ

Սամիթ, փխրեցուցիչ, մայոնեզ, բուսայուղ՝ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել

Հավի ֆարշի մեջ ներմուծել համեմունքներն, աղն ու բիբարը, մայոնեզը և սոխը։ Զանգվածը մանրացնել բլենդերում։ Սննդաթաղանթի վրա ֆարշից բարակ շերտ ձևավորել, վրան դնել կարագի կտոր՝ նախապես թաթախած մանրացրած սամիթի մեջ և կոտլետ ձևավորել։ Մյուս շերտի մեջ կրկին կարագի կտոր դնել՝ թաթախած քերած պանրի մեջ։ Կոտլետները դնել սառնարանը՝ 30րոպեով։

Մինչ այդ միավորել ձուն, լիմոնահյութը, աղը, համեմունքները և քառորդ բաժակ ջուրը։ Ներմուծել ալյուրները, փխրեցուցիչը։ Կոտլետները հանել սառնարանից, թաթախել խառնուրդի մեջ և տապակել բուսայուղի վրա։ Մատուցել տաք վիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: