Գեղեցկուհի դերասանուհի Անի Խաչիկյանը հրաշալի լուսանկարներ է հրապարակել բալիկի՝ փոքրիկ Տեսլայի հետ։ Այս անգամ երիտասարդ մայրիկը որդուն ճամփորդության է տարել հրաշք լեռներ՝ վայելելու մեր չքնաղագույն բնության հրաշագեղ տեսարանը։
Նա ֆոտոշարքը մակագրել է «Սառցեպատ․․․ Սարե՜ր, ձորե՜ր, ամպե՜ր, Տեսլա»,- գրել է Անին։
Անին հրաշալի սպորտային տեսք ունի՝ ծավալուն հուդի և սպորտային տաբատ՝ համադրված կարմիր մարզակոշիկների հետ։ Փոքրիկ Տեսլան կրում է երկարաթևք բաճկոն, շորտեր և մանկական հրաշք կոշիկներ։
Իրապես, անչափ գեղեցիկ ու ոճային ֆոտոշարք է ստացվել, որը հիացնում է բոլոր հետևորդներին։
Անին և որդին՝ բնության ու հանգստության ֆոնին։
Տեսարան է, որը հիացնում է բոլորին։
Պարզապես չքնաղ են լուսանկարները, որոնք զետեղված են նրա էջում։
Նայելիս անգամ երևում է, որքան երջանիկ է Անին այդ պահին։
Նա վայելում է բնության իրական պարգևը՝ այս հրաշք խաղաղությունը։