Անի Լորակի և նրա նախկին ամուսնու շատ ռոմանտիկ պարը․ տեսանյութ

Անի Լորակը ռուսական էստրադայի ակնառու դեմքերից է, ով հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Վերջերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել մի ուշագրավ դրվագ, որտեղ երևում է, թե Անին ինչպես է ռոմանտիկ պարում իր նախկին ամուսնու հետ։

Անիի և ամուսնու գեղեցիկ պարի այս դրվագը լայնորեն տարածվել է համացանցային տիրույթում։ Նշենք, որ Անիի նախկին ամուսինը Մուրադ Նալչաջիօղլին է, ումից երգչուհին պաշտոնապես բաժանվել է դեռ երկու տարի առաջ՝ համատեղ ապրելով շուրջ տասը տարի։

Մուրադը տուրսիտական գործակալության սեփականատեր է և թուրք է։ Անին և Մուրադն ընտանեկան համատեղ կյանքում մեկ դուստր են ունեցել, ում Սոֆիա են անվանել։ Սոֆիան արդեն տասը տարեկան է։

Նրան տարիներ առաջ մկրտեցին շատ հանդիսավոր կերպով, իսկ երեխայի կնքահայրը Ֆիլիպ Կերկորովն էր։ Սոֆիան այժմ Մոսկվայի Պավլովսկյան գիմնազիայի ուսանող է։

Անիի և Մուրադի ամուսնալուծությունից հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ Անին սկսել է հանդիպել Եգոր Գլեբի հետ։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: