Անի Երանյանը «տղայական» ֆոտոշարք է ներկայացրել․ տեսնել է պետք

«Շիրազի Վարդից» հայտնի Անի Երանյանը հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել՝ ներկայանալով անսպասելի «տղայական» կերպարով։ Ֆոտոշարքի հեղինակն Աննա Սուքիասյանն է։

Անին հետաքրքիր կերպար է ընտրել՝ կրելով ճղճղած տաբատ, սպիտակ թույլ շապիկ և վանդակավոր վերնաշապիկ՝ համադրելով դրանք ոճային կեդերի հետ։

Կարճ կտրած մազերն Անին գանգրացրել է և ազատ թողել՝ որոշ լուսանկարներում կապելով դրանք վզկապով։ Անին կերպարին յուրահատկություն է տվել «Ավիատոր» ոճի ակնոցներով, որոնք ամբողջացնում են գեղեցիկ կերպարը։

Ֆոտոշարքի մտահղացմամբ նա ավտոմեքենա է սարքում՝ դաշտում խափանված։

Գործիքներով լուսանկարներն էլ անսովոր ու կոպիտ կերպար են տալիս Անիին։

Հետևորդները տարատեսակ կարծիքներ են հայտնել․ ոմանք հավանել են Անիի փոփոխությունը՝ բազում կոմպլիմենտներ հնչեցնելով։

Կային նաև նրանք, ովքեր քննադատել են Անիին՝ ոչ կանացի կերպարի համար՝ նշելով, որ ամոթ է նման կերպարով լուսանկարվել ու ներկայացնել հանրությանը։

Ինչևէ, Անին միշտ էլ փորձարկումներ է սիրում, ու սա, հավանաբար, դրանցից մեկն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: