«Անընդունակ ենք ճիշտ գնահատել մեզ ու տարածաշրջանին բաժին հասած փորձությունները»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր դիտարկում է արել։ «Ոնց 100 տարի առաջ, նենց էլ հիմա, հավաքական մենք անընդունակ ենք ճիշտ գնահատել մեզ ու տարածաշրջանին բաժին հասած փորձությունները։ Երբ մեծ, համաշ խարհային պատե րազմ էր ընթանում մեզ թվում էր, թե որ չխառնվենք, սուս մնանք մեր անկյուններում, դա մեր կողքով կանցնի։ Հիմա էլ, թվում ա, թե եթե նախապես հանձնեինք 7 շրջանները, խաղաղություն կլիներ։ Սերժ Սարգսյանը Կազանում ստորագրել էր համաձայնագիրը, բա ո՞նց խաղաղություն չեղավ։

100 տարի առաջ, երբ զե նք ունեինք, զո րք ունեինք, առանց լուրջ պայ քարի հանձնեցինք Էրզրումը, Կարսը։ Վավերագրության մեջ էդ դեպքերի նկարագրությունը կարդալիս քիչ ա մնում գոռաս, պատմության միջից ձեն տաս էդ մարդկանց, որ ուշքի գան, կարողանան ճիշտ վերլուծել, մտածել մի ոտք առաջ։ Վավերագրողներն ասում էին, որ զի նվորներն ուղղակի հեռացել են քաղաքներից։ Ու թե ինչու ա դա տեղի ունեցել, էլի իր պատճառները կունենա, ինչը բացարձակ էական չի էս համատեքստում։ Ինչքա՜ն նման են էսօրվա իրադարձությունները դրանց։ Մենք հենց նոր հանձնեցինք նորօրյա Կարսը, համարյա նույն կերպ, համարյա առանց կռ վի։ Ու էլի նույնը՝ կուսակցական կռ իվներ, իրար վրա մատնագրեր, բանս արկ ություններ…

100 տարի առաջ Կարսով չպրծանք, թշ նամին եկավ Գյումրի, Ապարան, Վանաձոր, Դիլիջան, Սարդարապատ։ Վերացե՞լ ա, արդյոք, նոր պատե րազմի վտանգը։ Գուցե կանխատեսելու իմ ունակությունն էս անգամ դավա ճանի, բայց ես չեմ տեսնում նոր պատե րազմը կանխելու ունակ ու ժը։ Ընդ որում, ոչ թե 2 կամ 3 տարի անց, այլ շատ ավելի մոտ ապագայում։ Ի՞նչ ենք անում մենք։ Արդյո՞ք մեր, ամեն մեկիս քայլերը նպաստում են, որ մի օր առաջ սկսի պետական համակարգը գործել։ Արդյո՞ք էսօրվա մեդիայում կգտնես առաջիկա 2 ամսվա մասին վերլուծություն ու սթափության կոչ։ Չէ… բանսարկություններ, «իշխանության» համար պայքար, մատնագրեր։ Ինչ-որ մեկը կասի, որ մենք մեր էս վիճակով ունա՞կ ենք ինքներս մեր պաշտպանության մասին հոգալ։ Ինչ-որ մեկն ապագայում կարո՞ղ ա ասել, որ չկանխատեսված վտ անգների առաջանալու և դրա աղե տալի հետևանքների համար ուրիշներն են մեղավոր, բայց ոչ մենք։ Անկախ պատե րազմի հավանականությունից, մեզ պետք ա մի վայրկյան շուտ խելքի բերել մեր կազմակերպչական ունակությունները։ Ամեն վայրկյանի կորուստը մեզ կտրում ա ապագայի սոցիալական, տնտեսական, դեմոգրաֆիական, պատե րազմական աղե տները կանխելու աշխատանքից։

Կան մարդիկ, որ իմ էս գրառումները, սթափության կոչերը դիտում են որպես ներկայիս կառավարության պաշտպանությանը միտված։ Ո՛չ։ Նույնը նրանց ա վերաբերում։ Նույնը վերաբերում ա անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Փոխանակ քաղաքական պատային իրավիճակը լուծելու, փոխանակ համերաշխության մթնոլորտ ստեղծելու գործնական ու փոխադարձ քայլերին, ընկած թիթեռնիկներ են նկարում ու դեռ մարդիկ կան՝ մեզ էլ են հրավիրում էդ «խրախճանքին» մասնակցելու։ Մեզ ոտքի կանգնել ա պետք, ընկերներ ջան։ Մար տահրավերները բոլորիս համար են ու «իշխանության» համար կռ իվն ամեն ինչ ա, բայց ոչ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության քաղաքացիների շահերի լավագույն սպասարկում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: