Անգելա Մերկելը լքում է քաղաքականությունը

Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություն է արել այն մասին, որ որպես քաղաքական գործիչ 2021 թվականին չի մասնակցելու ընտրություններին:

«Վերջերս կայացած քննարկումներից հետո, որոնք վերաբերում էին կառավարության ձևավորմանը, ես կցանկանայի որ այդ գործընթացն իրականացվի հնարավորինս արագ: Նույն ցանկությունը ես ունեի նաև 2017 թվականի, սակայն այն ժամանակ կառավարության ձևավորման գործընթացը բավականին երկարեց: Ես այլևս չեմ մասնակցի որևէ քաղաքական կոնտեքստի»,- հայտարարել է Մերկելը՝ Բեռլինում կայացած պրեսկոնֆերանսի ժամանակ:

Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունները,  կայանալու են սեպտեմբերի 26-ին, և հենց այդ ընտրությունների արդյունքում էլ կձևավորվի նոր: Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ 2021 թվականի ընտրություններից հետո լքելու է քաղաքականությունը:


Որոշումն այն մասին, թե կոնկրետ ով է գլխավորելու պահպանողական դաշինքի ընտրական ցուցակը և, համապատասխանաբար, դառնալու Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու, կկայացվի երկու քույր կուսակցությունների խորհրդակցությունների արդյունքում: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին:

Հունվարի 16-ին, առցանց քվեարկությանընթացքում, ՔԴՄ համագումարը ընտրեց կուսակցության առաջնորդ ՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետ Արմին Լաշչեթին:

Понравилась статья? Поделиться с друзьями: