Այս նորապսակները ձերբակալվել են հարսանիքի օրը՝ հարսանյաց արարողության սրահից․ ահա թե ինչու

ՀԱՀ-ի Էմփանգենի քաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել նորապսակներին, քահանային և 53 հյուրերին՝ կորոնավիրուսյան վարակի տարածումը կանխելու համար սահմանված խիստ մեկուսացման ռեժիմը խախտելու համար։

Զինված ոստիկանները ներխուժել են հարսանյաց հանդեսի ընթացքում և բերման ենթարկել բոլոր ներկաներին։ Այդ ժամանակ զույգն արդեն հասցրել էր ամուսնական երդումները տալ։ Կատարվածն արձանագրվել է տեսանյութի վրա, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները՝ դիմակները դեմքներին, ավտոմեքենաների մեջ նստեցնում հարսին ու փեսային՝ հարսանյաց հանդերձանքով։ Հյուրերից մեկն ասել է՝ ոստիկանները զինված էին մինչ ատամները։ Նրանք տակնուվրա են արել սրահը, որտեղ անց էր կացվում հարսանիքը, և ձերբակալել բոլորին։ Ոստիկանությունը հաղորդում է՝ զույգն իրենց մեղրամիսը կանցկացնի բանտախցում։

Իրապես որ շատ անպատասխանատու քայլ է նորապսակների կողմից նման վարվելակերպը՝ հաշվի առնելով կորոնավիրուսյան վարակի տարածման վտանգն ու պետմարմինների հորդորներն ու ինքնամեկուսացման կանոնները խախտելու վտանգը հղի է բազմաթիվ վատ հետևանքներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: