Այս հրաշք տորթը պատրաստվում է առանց ջեռոցի

Անչափ համեղ այս տորթը պատրաստելու համար անհրաժեշտ չէ ջեռոց։ Ժոկոլադե ժելեի և սալորաչրի նուրբ համադրությունն էլ չի վնասի կազմվածքին՝ ուրախացնելով քմահաճներին։

Անհրաժեշտ է

Կաթ՝ 750մլ

Մուգ շոկոլադ՝ 100գ

Կարագ՝ 100գ

Ձու՝ 3հատ

Սալորաչիր՝ 200գ

Ժելատին՝ 20գ

Շաքարավազ՝ 150գ

Օսլա՝ 3ճ/գ

Թխվածքաբլիթ՝ 15հատ

Վանիլին՝ 8գ

Կոկոսի քերուկ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Ժելատինի վրա ջուր լցնել՝ թողնելով, որ ուռչի։ Սալորաչրի վրա եռման ջուր լցնել՝ 10րոպեով, որպեսզի փափկի։ Մանրացնել սալորաչիրը բլենդերով՝ մինչ մածուկանման դառնա։ Կաթսայի մեջ միավորել ձուն, շաքարավազը, վանիլինը, հարել։ Ներմուծել կակաոն, օսլան և կրկին հարել։ Ներմուծել մի փոքր կաթ, խառնել և լցնել մնացած կաթը։ Տաքացնել խանուրդը կրակին, երբ զանգվածը տաքանա, ներմուծել մանրացված շոկոլադը՝ եփելով՝ մինչ պնդանա։

Հանել կաթսան կրակից, ներմուծել կարագը, սալորաչրի մածուկը և ժելատինը։ Խառնել՝ մինչ միասեռ դառնա։ Կաղապարի մեջ թուղթ դնել։ Լցնել զանգվածն այնտեղ։ Վրայից շարել թխվածքաբլիթները։ Ծածկել կաղապարը և դնել սառնարանը՝ 2-3ժամով։ Մատուցել տորթը՝ թխվածքաբլիթները ներքև։

Понравилась статья? Поделиться с друзьями: