Այս հայտնի ու սիրված երգչուհին մանուկ հասակում երգի դասեր էր ստանում հայտնի երգչուհու մոտ․ հետաքրքիր մանրամասներ

Մանկության լուսանկարները յուրաքանչյուր անհատի գանձերն են, մանկությունից պոկված պատառիկներ, որոնք բերվել է ամենաերջանիկ ժամանակահատվածից՝ մանկությունից։ Դրանք վառ հիշողություններ են, ապրումներ, դեմքերի ու դեպքերի վերհիշում և վերապրում։

Հաճախ հենց այդ լուսակարներում են անմшհանում այնպիսի մարդիկ, որոնց հետ հանդիպումը, ցшվոք սրտի, կայանում է միայն լուսանկարը դիտելիս։ Այդ կախարդական լուսանկարները կարծես կարողանում են փոխանցել այդ օրվա ձայները, հոտը, դեմքերը։

Ներկայացված լուսանկարում սիրված երգչուհի, երգահան Սոնա Ռուբենյանի մանկությյունն է։ Սոնան հանրությանը հայտնի դարձավ «Հայ սուպերսթար» երաժշտական հեռուսատանախագծից։ Երգչուհին երգում է բավականին վաղ տարիքից․ հինգ տարեկանում առաջին անգամ բեմ բարձրացավ «Կռունկ» մրցույթի ժամանակ։

Այդ տարիքից նա արդեն հաճախում էր Երգի պետական թատրոն  և երգի դասեր ստանում Վարդուհի Վարդանյանից։ 2001 թվականին նա արդեն Սպեդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտ էր։

2010-ին ավարտել է Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: