«Այս բժշկին ես գիտեմ․․․»․ Հովիկ Չարխչյան

Հայ գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանը կարևոր անդրադարձ էկատարել ներկայիս անկայուն վիճակի վերաբերյալ․ «Այս բժշկին ես գիտեմ: Անունը Ժամանակ է:

Դե ղահա բեր չի տալիս, ներա րկումներ չի անում, վի րակապ չի դնում: Թողնում է, որ հաշտվես ցա վիդ հետ, համակերպվես նրա գոյությանը:

Հոգատար հայացքով նայում է, թե ինչպես է տառա պանքդ տարրալուծվում օրերիդ մեջ, մխի թարանքի խոսքեր է գտնում կորուստներդ արժեզրկելու համար, հույս է ներշնչում ուրիշների դժ բախտության օրինակով, բայց երբեք մոտ չի գալիս, որովհետև Ժամանակի հետ հպումը սար սուռ է բերում, իսկ դու մարմինդ պիտի տաք պահես:

Եվ մի օր, երբ հոգիդ ավանդես, քո հոգատար բժիշկը կնայի անշն չացած մարմնիդ ու կասի. «Նա հիվանդ չէր: Նա պարզապես անհաշտ էր Ժամանակի հետ»,- նշել է նա՝ խորհրդանշելով այս ցավալի իրավիճակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: