Այսօր տոն է Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի միությունում

Օրերս հրաշալի տոն էր դերասան Բեն Ավետիսյանի և դիմահարդար Դիանա Տոնոյանի միությունում․ զույգը նշանադրվեց։ Գեղեցիկ օրը մամուլի քննարկման գլխավոր թեման դարձավ՝ հիանալի կազմակերպված հայտնիներով լի խնջույքի և խելահեղ լողավազանային զվարճանքի շնորհիվ։ Րոպեներ առաջ Դիանան հայտնել է՝ այսօր նրանց միության համար ևս մեկ տոն է՝ չորս տարի է, ինչ զույգը միասին է։

«Շնորհակալ եմ, որ դու կաս: Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ միշտ իմ կողքին է ցանկացած իրավիճակում և միշտ ինձ ճիշտ ճանապարհին է ուղեկցում: Սիրեք և եղեք սիրված: Սիրում եմ քեզ, Բեն»,- գրել է նա։

Հուզումնալից գրառմանը կից Դիանան գեղեցիկ լուսանկար է զետեղել նշանադրության օրվանից։ Այն արված է արեգակի շողերի ներքո՝ մայրամուտի պահին։

Անչափ գեղեցիկ կերպով լուսավորվում ֆոնը՝ ընդգծելով զույգ քնքշանքն ու հոգատարությունը միմյան հանդեպ։ Նրանց ջերմ լուսանկարը փոխանցում է սերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: