Այսօր տաղանդաշատ գուսան Հայկազունի ծննդյան օրն է․ բացառիկ մանրամասներ նրա մասին

Այսօր տաղանդաշատ գուսան Հայկազունը բոլորում է ծննդյան յոթանասուն տարին։ Նա այն բացառիկ մշակութային գործիչներից է, ով ոչ միայն մշակութային գործունեությամբ է զբաղվել, այլ նաև ակտիվորեն մասնակցել է հայրենի սահմանների անառիկության պաշտպանության համար տարվող պայքարին։

Գուսանի իրական անունը քչերը գիտեն, որ Գագիկ Նազարյան է։ Նա ստեղծագործել սկսել է դեռ դպրոցական վաղ տարիներից։ Գագիկ Նազարյանի գործերի հիմնական թեման հայրենիքն ու հայրենասիրությունն է։

Գուսան Հայկազունը նաև անդամ է «Երկրապահ» կամավորական ջոկատի։ Երաժիշտը հրաշալիորեն կարողացել է ներդաշնակել ու համադրել հայրենիքի համար պայքարն ու այդ պայքարը ակտիվ պահելու համար ստեղծված գեղարվեստական ստեղծագործությունները։

Գուսանի «Հայեր, միացեք»-ը, «Գետաշեն»-ը, «Պիտի գնանք վաղ թե ուշ»-ը  և շատ այլ երգեր դարձել են Արցախի ազատության յուրատեսակ օրհներգ, որոնք սիրով հնչեցվում են նաև այսօր։

Գուսանը ղոկավարում է «Հայկազունք» երաժշտական համույթը։ Համույթն ամեն տարի համերգներով հանդես է գալիս Արցախում, Սփյուռքում և հայաստանյան տարբեր վայրերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: