Այսօր սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Սիրված հաղրոդավարուհի և տաղանդաշատ արտիստուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունմեկ տարին։ Արտիստուհին մեր իրականության ինքնատիպ դեմքերից է, ով անընդհատ փնտրտուքների, նոր բացահայտումներ, սեփական կարողությունների սահմանը որոշելու անելու որոնումների մեջ է։

Անահիտը ծնունդով Վանաձորից է, սովորել է Փատերական ինստիտուտում։ Հետո սկսել է աշխատել թատրոններում, հանդես գալ ֆիլմերում և հեռուստասերիալներում՝ գրավելով հեռուստադիտողի և հանդիսատեսի համակրանքը։

Ինը տարի առաջ՝ 2012 թվականին Անահիտն ամուսնացել է՝ ընտանիք կազմելով մասնագիտությամբ իրավաբանԱրտակ Սարգսյանի հետ, ում մասին հաճախակի մեծ ջերմությամբ ու սիրով է արտահայտվում։

Անահիտը, լինելով բավականին երիտասարդ, նաև ստանձնում է Արտակի երկու դուստրերի մայրությունը։ Այժմ Անահիտը մեծացնում ու դաստիարակում է չորս զավակների՝ երկու աղջկա և երկու տղայի՝ վայելելով չորսի անմնացորդ ու անկեղծ սերը։

Անահիտի կերպարը միշտ էլ հիացմունքով է ընդունվել։ Նա օրինակելի կերպար է, ով ամեն օր ուժ, համառություն և անսահման բարություն է դրսևորում, իսկ փոխարենը ստանում ջերմ ու ապրեցնող վերաբերմունք։

Понравилась статья? Поделиться с друзьями: