Այսօր սիրված դերասան Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Ինքնատիպ ու բավականին հետաքրքիր դիմապատկեր ունեցող արտիստներից Նարեկ Դուրյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է ծննդյան վաթսուներկու տարին։ Նարեկ Դուրյանը ծնվել է մշակութային ընտանիքում։ Նրա հայրը հանրահռչակ դիրիժոր Օհան Դուրյանն է։

Նարեկը սովորել է Չեխովի անվան դպրոցում։ Ստացել է նախ երաժշտական կրթություն Սայաթ-Նովայի անունը կրող երաժշտական դպրոցում։ Դրանից հետո ստացել է նաև դերասանական կրթություն Թատերական ինստիտուտում։

Նախնական շրջանում Նարեկը Փոսի թատրոնում դերասան է աշխատել, ապա 1980-ականներին մեկնել է արտերկիր, եղել եվրոպական մի շարք քաղաքներում, որպես դաշնակահար հանդես եկել ֆրանսիական Փարիզ և Մարսել քաղաքներում։

Արդեն բավականին երկար տարիներ տաղանդաշատ երաժիշտն ու արտիստը ապրում և ստեղծագործում է Հայաստանում։ Նա հիմնադրել է «Բոհեմ» կոչվող ինքնատիպ թատրոնը, որտեղ բեմադրվում են տարատեսակ հետաքրքիր ներկայացումներ։

Նարեկ Դուրյանն ամուսնացած է, նա երեք զավակների հայր է։ Նա ուն մեկ դուստր՝ Շուշան, և երկու որդիներ՝ Օհան ու Արմեն անուններով։

Понравилась статья? Поделиться с друзьями: