Այսօր սիրված դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանի ծննդյան օրն է. լուսանկարներ

Սիրված արտիստուհի Մարգարիտա Խաչատրյանն այսօր բոլորում է ծննդյան հիսուներեք տարին։ Մարգարիտան ծնունդով Չարենցավանից է, սակայն դպրոցական, իսկ հետո նաև արտիստական կրթությունը ստացել է Երևանում։

Չնայած դերասանուհին խոստովանում է, որ ինքը տանը շատ ծույլ ու «անբան» է, սակայն հանդիսատեսը նրան ճանաչում ու սիրում է որպես մեծ էներգետիկ պաշար ունեցող կերպարի։

Շատերին է հայտնի, որ Մարգարիտան նաև շատ լավ երգում է և երբեմն հանդես է գալիս նաև որպես երգչուհի։ Բացի դերասանական մասնագիտությունը, Մարգարիտան մեծ սիրով ուսումնասիրում է բուսաբուժությունը։

Մարգարիտան ամուսնացած է։ Մարդու կատարյալ լինելուն չի հավատում, ուստի կատակով ասում է, որ գերադասում է բավարարվել միայն իր տղամարդով։

Դերասանուհին մեկ որդի ունի՝ Սամվելը, ով արդեն բավականին հասուն ու կայացած մարդ է։

Դերասանուհին նվիրված է ընտանիքին, որտեղ տիրում է փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Մի առիթով Մարգարիտան ասել է, որ իր սկեսուրը քայլող հանրագիտարան է։

Понравилась статья? Поделиться с друзьями: