Այսօր Պետրոս Ղազարյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես են նրան անակնկալ շնորհավորել տաղավարում՝ եթերի ժամանակ

Հայտնի լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանի տարեդարձն է։ Նա մերօրյա ամենից հայտնի լրագրողներից է, ով կարողանում է հետարքրիր հարցազրույցներ իրականացնել կարևոր ու առանցքային թեմաների շուրջ։

Պետրոսին այսօր անակնկալ նվեր են մատուցել աշխատավայրում՝ հենց եթերի ժամանակ։ Իր հերթական հարցազրույցներից մեկն է Պ․ Ղազարյանը վարել Ս․ Սաֆարյանի հետ, երբ տաղավար են մտել տորթով ու ծննդյան երգի շնորհավորանքով։

Անակնկալի եկած Պետրոս Ղազարյանը փչել է ծննդյան մոմերը՝ խաղաղության երազանք պահելով։ Ստյոպա Սաֆարյանն էլ իր հերթին փորձել է անմահացնել այդ ուշագրավ կադրերը։Նշենք, որ Պ․ Ղազարյանն ամուսնացած է Ժաննա Անդրեասյանի հետ։ Նրանք երկու դուստրեր ունեն, ովքեր դպրոցահասակ երեխաներ են։

Պ․ Ղազարյանը խոստովանել է, որ իր գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով քիչ է աղջիկների հետ ժամանակ անցկացնում, բայց ժամանակ ունենալու դեպքում հաճույք է ստանում երեխաների հետ շփումից՝ համարելով՝ որ նոր սերունդը ավելի առաջադեմ ու զարգացած է, քան հին սերնդի ներկայացուցիչներն այդ տարիքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: