«Այսօր շատ պատասխանատու և վճռական պահ է»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը կոչով դիմել է հանրությանը․ «Հարգելի՛ Պայ քարող գիտակից քաղաքացիներ, կուսակցությունների ղեկավարներ։ Երեքշաբթի օրը հայտարարված է Համազգային գործադուլ, դասադուլ և բողոքի ակցիաներ։ Ես՝ Մանուել Մանուկյանս, գիտակցելով երկրիս կոր ծանումը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ոչ մի բարեկամ, ոչ մի ծանոթ, ոչ մի ընկեր չի կարող ինձ համար ավելի թանկ լինել քան իմ Հայրենիքը։

Բոլորիդ շատ պարզ տեղեկացնում եմ, որ երեքշաբթի օրը դուրս գաք փողոց, ինձ ճոխ բառեր պետք չեն, գովեստի խոսքեր պետք չեն սուտ խոստումներ պետք չեն, դուրս արեք և օգնեք, ապացուցեք Ձեր գործով, ոչ թե փուչիկ, թուրք Նիկոլի նման միայն սուտ խոսքեր և խոստումներ տալով։ Բոլոր այն մարդիկ, ովքեր փողոցներում են եղել այս օրերին, թող իրենց էջերով ուղիղ եթերներ անեն , իրենց դեմքով մարդկանց կանչեն՝ Հայրենիքի Փրկության համար պայքարելու, սա ազնիվ պայքար է, եթե պայքարում եք, Ձեր դեմքով և համարձակ պայքարեք, կուսակցական եք, ասեք կուսակցական եմ, անհատ եք, կազմակերպություն եք, միծահարուստ եք, բիզնեսմեն եք, ուսուցիչ եք, դասախոս եք, բժիշկ եք, զի նվորական եք, հոգևոր եք, ներկայացեք այնպես ինչպես կաք, օրինակ ես ՀՀ հասարակ քաղաքացի եմ, անկուսակցական, կոչ արեք Ձեր անունից, կոչ արեք Ձեր ընկերներին, Ձեր բարեկամներին, Ձեր ծանոթներին, միգուցե մեկը Մանուելին չի սիրում, իր կոչը չի լսում, բայց Դավթին սիրում է և Դավթի կոչը լսում է։ Այսօր շատ պատասխանատու և վճռական պահ է, ամոթը լռելն է, ամոթը դարերով եկած և հերոս տղեքի կյանքի գնով պահած հայրենիքը կորցնելն է։

Փողոցում այս թուրքի դեմ պայքարելու են դուրս եկել երևի 50 ից 70 հազար մարդ, եթե այդքան մարդ, անպայման իր ֆեյսբուքյան էջով լայվ անի և իր դեմքով, մարդկանց կոչ անի դեկտեմբերի 22֊ին ժամը 12։00 դուրս գալ փողոց, հաստատ մենք կփրկենք երկիրը թուրք Նիկոլից և իր զոմբի ոհմակից։ Եթե ուզում ենք հասնել հաջողության, պիտի հարգենք և ընդունենք ազնիվ և արդյունավետ առաջարկները, բոլորիս նպատակը պիտի միայն մեկը լինի՝ Փրկել Հայրենիքը։

Մնացածի մասին կխոսենք հետո, երբ թուրք Նիկոլից և իր թուրք ոհմակից ազատենք հայրենիքը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: