Այսօր նորյեմբերի 5-ին նշվում է հայ հետախույզի օրը. մեր հետախույզները թշնամու ահն ու սարսափն են. Փառք հայ հետախույզին

Այսօր ՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նշվում  է հայ հետախույզի օրը:Հետախուզական  ուժերի ձևավորումը ավարտվել  է 1992 թ նոյեմբերի 5-ին: Իր առաջին հաղթական ուղին հետախուզական ստորաբաժանումները կատարել են Արցախյան պատերազմի տարիներին,  պատվով դուրս եկել անելանելի իրավիճակներից, դժվարությունների մեջ  կոփվել, կատարելագործվել  և այժմ հասել մեծ  բարձունքների  և  պատվով պատրաստ  են  ցանկացած ժամանակ պատժել թշնամուն:

Դա միակ մասնագիտությունն է, որտեղ հաշվի չի առնվում վտանգը, իսկ մարտական զգոնությունն  անհավատալի բարձր է: Արցախյան պատերազմի տարիներին հետախուզոդիվերսիոն ջոկատների  կազմավորման պատասխանատվությունը իր վրա վերցրեց Վովա Վարդանովը:

 

Մենք ունենք նաև հայազգի  մեկ այլ հայտնի լեգենդար հետախույզ, նա Խորհրդային հետախույզ, ԽՍՀՄ  հերոս Գեորգի Վարդանյանն է՝ ՛՛Ամիր՛՛  կեղծանվամբ: Գեորգի Վարդանյանի  հիմնական գործուներությունը սկսվել  է իրանից, մասնավորապես Թեհրանից, որտեղ նա վնասազերծել է  տասնյակ գերմանական լրտեսնեի:

Քաջ հայորդու սերունդներն էլ,  դառնալով հետախույզներ  այսօր էլ հանդիսանում են թշնամու ահ ու սարսափը:

Շնորհավոր  Մեր  հետախույզներին  կարևոր մասնագիտական  տոնի կապակցությամբ: Փառք  հայ հետախույզին:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: