Այսօր մեծագույն հայ, հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Տաղանդաշատ հրա ման ատար Մոնթեն ծնվել է 1957ի նոյեմբերի քսանհինգին՝ Քալիֆորնիայի Վիսեյլիա քաղաքում, որտեղ բնակվում էր ցե ղաս պանությունից մազապուրծ եղած իր ընտանիքը։
1972ի ամռանը, երբ տասնհինգամյա Մոնթեն ուսանելիս է եղել դպրոցում, Դևիդ Գրեյմսի հորդորով մեկնել է ճապոնական Կամատա դպրոց՝ ուսանելու։ Դրանից հետո Քալիֆորնիա վերադառնալով նա տիրապետում էր ճապոներենի և կարատեի լիարժեք գիտելիքների։
Մոնթեի համար շրջադարձային է լինում Բըրքլիի համալսարան ընդունվելը։ Ուսումնասիրելով հայ պատմությունը՝ տղան որոշում է վերադառնալ Արևմտահայաստան ու վր եժ լուծել։
Մոնթեի հերոսական նահա տակման շուրջ մի քանի վարկած կա տարբեր կողմերից։ Ըստ հայաստանյան աղբյուրների՝ Մոնթեն մահացել է 1993ի հունիսի տասներկուսին՝ ադրբեջանցիների կողմից զրա համեքենայի վրա ար ձակած կր ակոցից՝ Աղդամի Մարզիլի գյուղում։ Մար տական ընկերներն իր մարմինը հասցրել են Մարտունի։ Հուղարկավորվել է մեկ շաբաթ անց՝ Եռաբլուրում։