Այսօր Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է

Այսօր մեծագույն դերասան, ԽՍՀՄ ժողարտիստ Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է։ Նա լույս աշխարհ է եկել 1895ի նոյեմբերի քսանչորսին՝ թուրքական Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա քաղաքում։ Նա ընտանիքի միակ զավակն էր, ում հայրը՝ արհեստավոր Ներսեսը, կարողացել է ուսման տալ։

Հրաչյան ուսանում է ֆրանսիական Սեն Բարբ և ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, ինչպես նաև հայկական Եսայան վարժարաններում, բայց չի ավարտում դրանք։ Ինչևէ, դա նրան չի խանգարում հրաշալի կերպով տիրապետել այդ լեզուներին՝ ֆրանսերենին և անգլերենին, և բնագրով ընթերցել համաշխարհային մեծությունների ստեղծագործությունները։

Շնորհիվ իր մորաքրոջ ամուսնու՝ արվեստասեր Գրիգոր պապի, նա ծանոթ էր մեծագույն հայերի՝ Դանիել Վարուժանի, Կոմիտասի և այլոց հետ։ Շփվելով նրանց հետ՝ Հրաչյան էլ ավելի է սերտացնում իր կապն արվեստի հետ։ Մեծ Եղե ռնից հետո՝ 1919ին, կյանքի բերումով հայտնվում է Օվի Սևումյանի բեմադրությունում՝ ճամփորդելով Կովկասում։ 1923ից աշխատում է երևանյան թատրոնում և կինոյում։

Ներսիսյանը մահացել է 1961ի նոյեմբերի վեցին՝ Երևանում՝ 65տարեկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: