Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Այսօր ականավոր պոլսահայ լրարգրող Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Նա կդառնար վաթսունյոթ տարեկան։ «Ակոս» թերթի ապագա գլխավոր խմբագիրը ծնվել է 1954ի սեպտեմբեր տասնհինգին՝ թուրքական Մալաթիայում։ Երբ Հրանտիկը յոթ տարեկան էր, ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ սկսկել է ուսանել նախ Պեզճյան վարժարանում, ապա Սուրբ Խաչ դպրեվանքում։

Նա երկու բարձրագույն կրթություն ուներ։ 1978ին ավարտել է ստամբուլյան պետհամալսարանի կենսաբանության ֆակուլտետը, իսկ 1987ին՝ փիլիսոփայոթյան։ Աշխատել է որպես լրագրող, իսկ 1996ին հիմնադրել է ստամբուլյան հայտնի թերթը՝ «Ակոսը», որը երկու լեզվով՝ հայերենով ու թուրքերենով էր տպագրվում։

Նրա գլխավոր նպատակը եղել է ցուցադրել՝ ինչպիսին է թուրքահայության մեկուսի վիճակը, նա ցանկանում էր իրավական և հաշտության օղակ լինել երկու ժողովուրդների միջև։

Ավաղ, դա չստացվեց։ Դինքի կյանքի թելը կտրվեց 2007ի հունվարի տասնիննին՝ Ստամբուլյան փողոցում՝ իր խմբագրության առաջ։ Դինքն ամուսնացած էր հրաշալի կնոջ՝ Ռաքել Դինքի հետ։ Զույգը երեք բալիկ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: