Այսօր հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկի ծննդյան օրն է․ ահա թե ինչ է այդ առիթով գրել Ալբերտի հայրը

Հերոսացած զինվորականներից Ալբերտ Հովհաննիսյանն իր կերպարով այնքան սիրվեց բոլորի կողմից, որ նաև հերոսության ու երիտասարդ նվիրյալի խորհրդանիշի արժեք ձեռք բերեց։

Առանձնահատուկ հարգանքի ու պատկառանքի են արժանի Ալբերտի ծնողները, ովքեր նման զավակ են դաստիարակել։ Նրանց զուսպ պահվածը իրենց ամենաթանկին կորցնելուց հետո միայն զարմանք ու հիացմունք է առաջ բերում։

Այսօր Ալբերտի մայրիկի ծննդյան օրն է։ Նա, ինչպես հայտնի է, բշժկական ոլորտի հետ կա ունի և աշխատում է հիվանդանոցում։ Կնոջ ծննդյան օրվա առիթով Արտակ Հովհաննիսյանը գրել է հետևյալը․

«Ալբե՛րտս, իմ հերոս որդի, այսօր ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաև քո կողմից։ Բայց, ի տարբերություն քո ձեռքով նվիրած ծաղիկների՝ իմ նվիրածը ուրախություն ու փայլ չհաղորդեցին նրա աչքերին։

Խոնարհվում եմ քո առաջ հերոսծին մայր, ուժեղ հայ կին ու իմ կյանքի ընկեր»,- իր հուզումնառատ մտքերը եզրափակել է Արտակ Հովհաննիսյանը՝ տեղադրելով երկու ընտանեկան լուսանկար։

Понравилась статья? Поделиться с друзьями: