Այսօր հանճարեղ գրող Պարույր Սևակի հիշատակի օրն է

Հիսուն տարի առաջ այս օրը ցավալի ավտոճանապարհային պատահարի արդյունքում մահացան հանճարեղ գրող Պարույր Սևակն ու իր տիկինը:

Սևակյան ֆենոմենն արդի է մշատպես, նրա ստեղծագործություններին այս կամ այն չափով ծանոթ են շատ-շատերը: Նրա բանաստեղծությունները բոլորի շուրթերին են:

Գաղափարական ու տաղանդավոր գրողն իր ժամանակի համար լուսավոր ու ուղենշային կետ էր, օրինակ և չափանիշ, իսկ երբեմն էլ պարզապես նախանձի ու ինտրիգային պատմություններ առիթ էր դարռնում մեծ գրողի տաղանդը:

Սևակյան պոեզիան ոճային ու տաղաչափական առումով որոշակի նորամուծություն բերեց հայ գրականություն, իսկ նրա կատարած բարեխիղճ գրականագիտական ուսումնասիրությունները մինչ այժմ էլ շարունակում են հիմնաքարային մնալ:

Ամեն տարի այս օրը մեծ գրողի ծննդավայրում հիշում և խնկարկում են նրա և տիկնոջ հիշատակը:

 

Տուն-թանգարանի հրապարակած հայտարարության մեջ առաջարկվում է այսօր Սևակին հիշել նրա բանաստեղծությունները հրապարակելով:

Понравилась статья? Поделиться с друзьями: