Այսօր հայ գրականության լեգենդներից մեկի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Այսօր հայ գրականության լեգենդար դեմքերից մեկի՝ մեծ Մասիսերգուի և Մայրերգակի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է։ Նա շնունդով Շիրակ աշխարհից է։ Հովհաննես Շիրազի անվան հետ բազմաթիվ հավանական ու անհավանական պատմություններ են կապված։

Նրա գրական անունը Ապրպետն է կնքել։ Շատերը Շիրազի կեղծանունը նույնացնում են պարսկական հայտնի վարդերի քաղաքի՝ Շիրազի անվան հետ, իսկ ինքը՝ բանաստեղծը ասում է, որ «Շիր» նշանակում է «առյուծ», իսկ «ազ» նշանակում է «առյուծի բերան»։

Շիրազը մեր գրականության մեջ մայրերգության և հայրերգության նոր չափանիշներ սահմանեց, պատմական առանցքային էջերին անդրադարձավ իր սուր ու համարձակ գրիչով՝ մատը դնելով կարևոր երակի վրա։

Շիրազի գործերից շատերը ժամանակին արգելանքի տակ էին դրվում նրա համարձակ ձևակերպումների պատճառով։ Շիրազը նաև բազմազավակ հայր է։

Նա իր զավակներին անվանակոչում էր պատմական Հայաստանի տարբեր քաղաքների, վայրերի, տեղանունների անուններով՝ այդպիսով նաև լրացուցիչ հայրենասիրության դասեր տալով։

Понравилась статья? Поделиться с друзьями: