Այսօր հայ բեմի արքա Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Հայ բեմի արքա Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: 1930 թվականի այս օրը, երբ Բաբկեն Աբրահամյանին հայտնում են որդի ունենալու մասին, նա թերահավատորեն է վերաբերվում՝ կարծելով, թե ապրիլմեկյան կատակ են անում իր հետ:

Իրականում կատակ չէր: Իսկապես Բաբկեն Աբրահամյանը որդի էր ունեցել, որին Խորեն կոչեցին, ով էլ հետագայում պետք է դառնար մեծ դերասան, չափանիշ իր մասնագիտական ոլորտում:

Լեգենդար դերասանի հայտնվելն անգամ բեմում կամ ֆիլմի տեսախցիկի առաջ մեծ երևույթ էր. նա միանգամից լցնում էր բեմը, հատուկ որակ ու հմայք հաղորդում ֆիլմին:

Իր առաջին իսկ ֆիլմով՝ «Առաջին սիրո երգով» դերասանը միանգամից հանրահռչակվեց և դարձավ աստղ ոչ միայն հայկական միջավայչում, այլև ողջ խորհրդային տարածքում:

Իրեն՝ դերասանին, առավել հոգեհարազատ էր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, որտեղ նա ոչ միայն հանճարեղ կերպով մարմնավորել էր գլխավոր հերոսներից մեկին, այլև մասնակցել էր սցենարի ստեղծման աշխատանքներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: