Այսօր հայտնի բժիշկ Վահե-Տեր Մինասյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչ անակնկալ են մատուցել նրան

Հանրահայտ բժիշկ, ուռուցքաբան և գինեկոլոգ Վահե-Տեր Մինասյանն այսօր բոլորում է ծննդյան հերթական տարեդարձը։ Բժշկին գործընկերներն աշխատավայրում յուրահատուկ անակնկալ են մատուցել՝ նրան տորթով և մոմերով դիմավորելով։

Հատկանշական է, որ Վահեի համար պատրաստված տորթը հատուկ բժշկական թեմատիկա ուներ․ դրա վրա առկա էին բժշկական պարագաների ատրիբուտներ։

Բժիշը հաճելի անակնկալի է եկել և սիրով փչել է իր համար նախատեսված տորթի մոմերը։

Վահեն իր ծննդյան օրվա առիթով պատրաստված գեղեցիկ անակնկալի պահը ներկայացնող տեսանյութը տեղադրել է իր սոցհարթակում՝ գրելով հետևյալը․ «Այ էսպիսի ուրախ առավոտ, ուրախ մարդկանց կողքին»։

Նշենք, որ Վահեն լույս աշխարհ է եկել բանասերի ընտանիքում։ Նրա հայրը Աշոտ Տեր-Մինասյանն է, ով աշխատում է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում։ Վահեի մայրը մահացել է տարիներ առաջ ուռուցքի պատճառով։

Վահեն չորս զավակների հայրիկ է։ Նրա կրտսեր զավակը բոլորովին վերջերս է լույս աշախրհ եկել։ Վահեի տեղադրած տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: