Այսօր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան երեսուներկուամյակն է տոնում հայտնի երգիչ և արդեն իսկ դերասան Հակոբ Հակոբյանը։ Նա հայտնի է Արմեն Հովհաննիսյանի հետ իր հիանալի երգերով, որոնք հիշվում ու սիրվում են բոլորի կողմից։ Հիմա Հակոբը նկարահանվում է «Խաբկանք» սերիալում, սակայն տոնական օրը նկարահանման հրապարակում չի նշել։

Նա բազում շնորհավորանքներ է ստացել իր կոլեգաներից՝ այս կարևոր օրվա առթիվ։ Ջերմագույն բարեմաղթանքներով լի խոսքերը նրանք տեղադրել են սթորիների բաժնում, որոնք էլ արտատպել է Հակոբյանը։

Հակոբն այս տոնական օրն անց է կացնելու ընկերական շրջապատում՝ Սևանի հրաշալի ափին։ Կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով ծննդյան օրը Հակոբը շքեղ չի նշի՝ նեղ շրջապատում՝ անհրաժեշտ բոլոր կանոնները պահպանելով։ Սա հարկադիր միջոց է՝ խուսափելու համար կորոնավիրուսյան ախտի տարածումից։

Շնորհավորում ենք Հակոբին՝ բարեբեր ստեղծագործական աշխատանք մաղթելով երիտասարդ արվեստագետին, որն օրեցօր զարգացնում է իր նորանոր տաղանդները։

Понравилась статья? Поделиться с друзьями: