Այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է

Այսօր մեծանուն հայի՝ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է․ նա կյանքից հեռացել է 1937ի նոյեմբերի քսանյոթին՝ Երևանում։ Պարզապես ավելորդ է խոսքեր են ցուցադրելու այս պատմական անձի կարևորությունը՝ մինչ այսօր։

Ապագա հանճարեղ բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը ծնվել է 1897ի մարտի մեկին՝ Կարսում՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանի և Թեկղի Միրզայանի ընտանիքում։ Նրանց մեծ ընտանիքում կար 4տղա և 3աղջիկ, ուստի Եղիշեն կրթություն համարյա չի ստանում։

1908ից 1912ն ուսանել է Կարսի ռեալական ուսումնարանում՝ հեռացվելով այնտեղից՝ ուսվարձը չվճարելու պատճառով։ 1912ին Թիֆլիսում լույս է տեսնում նրա բանաստեղծությունների շարքը, իսկ1914ին՝ առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», որը բազում գովեստի խոսքերի է արժանացել։

1915ին կամա վորագրվել է պատե րազմին՝ հասնելով մինչև Վան: Ծանրագույն տարիներին տեսածն ու ապրածը հետագայում յուրահատուկ ձեռագիր է տալիս հրաշք բա նաստեղծի անմար գրչին, որի ստեղծագործություններն «ապրում են» մինչ այսօր։

Понравилась статья? Поделиться с друзьями: