Այսօր Գալուստ Սահակյանի ծննդյան օրն է․ Արմեն Աշոտյանի շնորհավորանքը և այլ մանրամասներ

Այսօր հայտնի գործիչ Գալուստ Սահակյանի ծննդյան օրն է։ Գործիչը բոլորում է ծննդյան յոթանասուներկու տարին։ Գալուստ Սահակյանը ծնունդով Երևանից է։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժնում։

Երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ, եղել է իշխող քաղաքական ուժի առաջատար դեմքերից մեկը։ Այժմ նա հանրային ակտիվությամբ է աչքի ընկնում, սակայն հայտնի պատճառներով քաղաքական ընթացիկ գործընթացներին չի մասնակցում։

Քաղաքական գործիչն ամուսնացած է Ժաննա Աղաբաբյանի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում նրան երկու զավակներ են ունեցել և թոռներ։ Տղաները՝ Արմանը և Տիգրանը, ժամանակին զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ։

Գ․ Սահակյանը հայտնի է իր հումորային, սուր կամ անհասկանալի ձևակերպումներով, որոնց մեծ մասը թևավոր խոսքի արժեք են ստացել, քանի որ շատ են գործածվել։

Գ․ Սահակյանի ծննդյան օրն իր սոցհարթակում նշանավորել է նրա գործընկեր, կուսակից ւ կրտսեր ընկեր Արմեն Աշոտյանը։ Նա տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը և գրել հետևյալը․ «Իմ շատ սիրելի մարդու եւ ավագ ընկերոջ ծնունդը շնորհավոր, Գալուստ Գրիգորիչ ջան»։

Понравилась статья? Поделиться с друзьями: