Այսօր Արմենչիկի հոբելյանն է

Այսօր անկրկնելի երգիչ, հայերի ամենասիրելիներից մեկի, տոնական բոլոր երեկույթների ուղեկից Արմենչիկի ծննդյան օրն է։ Նա տոնում է քառասունամյակը։ Արմենչիկը, նույն ինքը Արմեն Գոնդրաչյանը, ծնվել է 1980-ի օգոստոսյան այս օրը՝ հայտնի երգիչ Հարպետ Գոնդրաչյանի ընտանիքում։ Մանուկ հասակից նա սկսել է ելույթ ունենալ հայրիկի հետ։ Արմենը պաշտոնապես սկսել է հյուրախաղերի մեկնել յոթ տարեկանից։

Բազմաթիվ երաժշտական պարգևների դափնեկիր, հանրահայտ ու սիրված երգիչն ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխվել 1989-ին, որտեղ հայրիկը շատ սիրված էր հայ համայնքի կողմից։

1991-ին Արմենչիկը լրջագույն հաջողության է հասել՝ հայրիկի ալբոմի մի քանի երգերում կատարելով վոկալային մասը։ Հետագայում, դառնալով ավելի հայտնի, Արմենչիկը սիրվում է հայերի կողմից և հաջողության հասնում երգի ոլորտում։

2010 թվականին Արմենն ամուսնացել է մոսկվաբնակ հայուհի Լուսինե կամ Լուսի Մունկյանի հետ։ Զույգը երկու հրաշք բալիկ ունի՝ որդի և փոքրիկ արքայադուստր։

Понравилась статья? Поделиться с друзьями: