Այսօր Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է․ մանրամասներ կոմպոզիտորի կյանքից

Այսօր՝ հուլիսի 31-ին, հայ կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Գրիգորի Գրիգորյանի ծննդյան օրն  է այսօր։

Հանրության, երգարվեստի ներկայացուցիչների կողմից հայտնի Արթուր Գրիգորիչը դարձավ 63 տարեկան։ Կոմպոզիտորի ավանդը հայ երգարվեստում մեծ է ու անգնահատելի։

1994 թվականին (Հայաստանի համար ծանր շրջաններից մեկի ժամանակ) կարողացել է հիմնել  Հայաստանի Երգի պետական թատրոնը,  որտեղից դուրս են եկել բազմաթիվ սիրված ու գնահատված արտիստներ։

Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների․ Մովսես Խորենացու մեդալ, ԼՂՀ մեդալ, Վաչագան Բարեպաշտ մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և մի շարք այլ մրցանակներ։  Մաէստրոյին համացանցային իր հարթակում շնորհավորել է Ավետ Բարսեղյանը։

Նա Արթուր Գրիգորյանի հետ համատեղ լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառում կատարել, որտեղ նշում է․ «Իմ Մաէստրոն է ծնվել,Մեր Վարպետն է ծնվել:

Ծնվել է ,որ Հայաստանում ծնվեր ճաշակովն ու հետաքրքիրը երաժտարվեստում ու ոչ միայն…. Գրիգորիչս երկաաաար ,շաաատ երկար վայելենք քո ներկայությունը մեզնում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: