Այսօր Անահիտ Սիմոնյանի ծննդյան օրն է

Այսօր գեղեցկուհի երգչուհի և դիզայներ, գեղեցկության սրահի և նորաձևության տան հիմնադիր Անահիտ Սիմոնյանի ծննդյան օրն է։ Նա նշում է երեսուներեքամյակը։

Անահիտը ծնվել է Խանտի Մանսիյսկի շրջանի Սուրգուտ քաղաքում՝ 1987ի հունիսի քսաներեքին։ Տեղի դպրոցին զուգահեռ հաճախել է «Էներգետիկ» մշակութային տան «Ջեմ» վոկալի ստուդիա, որի կազմում ելույթներ է ունեցել շրջանի երաժշտական մրցույթներում։

2004ին տասյոթամյա Անահիտը տեղափոխվել է Երևան՝ ընդունվելով հայաստանյան երգի պետթատրոն։ Երաժշտական կարիերան սկսել է 2006ին՝ թողարկելով «Իմ Հայաստան» տեսահոլովակը, ինչից հետո հաղթել է արցախյան «Ընծա» մրցույթը։ 2011ին առաջին տեսահոլովակն է թողարկել՝ «Աստա Լա Վիստա», որը սիրվել է երկրպագուների կողմից։

Անահիտը երկար տարիներ ամուսնացած է եղել երգիչ Հայկոյի հետ, սակայն մի քանի ամիս առաջ զույգը հայտարարել է ամուսնալուծության մասին։

Նրանք որդի ունեն՝ հրաշք Արմանը, որն ապրում է մայրիկի՝ գեղեցկուհի Անահիտի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: