Այսօր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր ապրլյանի անմահ հերոս սերժանտ Ադամ Սահակյանի ծննդյան օրն է․ նա կդառնար քսանհինգ տարեկան։ Ադամը ծնվել է 1996ի օգոստոս տասնիննին՝ Երևանում։ Նրա հայրիկը՝ Խաչատուր Սահակյանը, շինարար է, մայրիկը՝ Գայանե Անտոնյանը, ռեժիսոր։

Ապագա հերոսն ավարտել է Խ․ Դաշտենցի անվ․ հարյուր տասնչորս դպրոցը՝ 2013ին՝ ընդունվելով ՃՇՀԱՀ-ի դիզայնա — ճարտարապետության ֆակուլտետը։ Սահակյանը դպրոցին զուգահեռ զբաղվել է սպորտով՝ կարատեով՝ հասնելով դեղին գոտուն, և բռնցքամարտով։

Զորակոչվել է բանակ 2015ի հունվարի քսանվեցին՝ ծառայության անցնելով Արցախում և հրաշալի առաջադիմելու համար ստացել է սերժանտի կոչում։ Հայտնի դեպքերի պատճառով նրա կյանքի թելը կտրվել է ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը՝ Ջրականում։

Նրա և զինակիցների վարած հնգժամյա մարտը հնարավորություն է տվել մյուս խմբերին դիրքավորվել՝ հետ շպրտելով հարձակվածներին։ Այդ հերոսությունը, իրապես, անչափ կարևոր է եղել մեր կողմի համար՝ թույլ տալով հաջողության հասնել պայքարի ընթացքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: