Ամերիկահայ համայնքը դուրս է եկել փողոց` շնորհակալություն հայտնելու ԱՄՆ իշխանություններին. ուղիղ միացում

Այսօրվա երեկոն հայկական միջավայրում նշանավորվեց Բայդենի կողմից ցեղшuպանության ճանաչման պատմական որոշմամբ։ Օրը տոնի է վերածվել ամերիկահայ միջավայրում։ Սա նաև ամերիկահայերի տարիների աշխատանքի և համառության արդյունքն է։

Մինչ հայկական միջավայրում քննարկումներ են գնում, թե արդյոք լավ է կամ վատ է տեղի ունեցածը, մինչ քննարկում են ԱՄՆ ազդեցությունը Թուրքիայի վրա ու սույն իրողությունից բծող հնարավոր հետևանքներն ու սպասվելիք քայլերը, ամերիկահայերը դիմել են գործնական քայլերի։

Նրանք դուրս են եկել փողոցներ՝ իրենց հետ վերցնելով հայկական և ամերիկյան դրոշները։ Նրանք հավաքվել են Ամերիկայի Սպիտակ տան մոտ՝ իրենց շնորհակալությունը հայտնելու նախագահին՝ կարևոր որոշում կայացնելու համար։

Ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանը տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ցնծու ամերիկահայերը, ինչպես են իրենց ուրախությունն ու ոգևորությունն արտահայտում ամերիկյան փողոցներում։ Ք․ Հալաջյանի տեղադրած նյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: