«Ամենավատ երազում էլ անհնար էր պատկերացնել, որ․․․»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր դիտարկում է արել։

«Ամենավատ երազում էլ անհնար էր պատկերացնել հանրության մեջ պառակտվածության էս աստիճանը։ Մի կողմից դա կարող ա բացատրվել պարտության ու ող բերգության աստիճանով, բայց դա ոչ մի կերպ չի բխում ժողովրդի շահից։ Մեր ուժերի նկատմամբ հավատի, մեկս մյուսի նկատմամբ վստահության պակասը մեզ շատ երկար ժամանակ խանգարելու ա զարգացման ճանապարհը բռնել։

Մեր առաջ ծառացած մարտահրավերներին անհնար ա դիմակայել էս վիճակում։ Առաջին աշխարհա մար տում պարտությունը, հիասթափությունը, նվաս տացումը Գերմանիայում Հիտլեր ծնեց։ Փոքր մասշտաբներով ես էստեղ էլ եմ նույն վիճակը տեսնում։ Մենք ինքներս մեզ ենք վնասում։ Ես դեռ չեմ պատկերացնում մեր բոլորի համերաշխության կետը։ Բայց այն պետք ա։

Շատերն էս գրառումը կկարդան՝ սպասելով թե վերջում մեծ ու փոքր «քաղաքական» բևեռներից որին ենք այո ասում, որին՝ ոչ։ Գրածս դրանից դուրս ա։ Նրանք ու մենք, բոլորս անցողիկ ենք։ Պետք ա մտածենք ապագայի մասին։ Ի՞նչ Հայաստան ենք թողնելու մեր երեխաներին։ Փոխադարձ հարգանք ա պետք ու երկխոսություն, ներառողականություն, ոչ թե բացառում։ Ցա վը, հիասթափությունը բոլորինս ա ու առանձին-առանձին շատ դժվար ա դիմանալ դրան։ Միասին հեշտ կհաղթահարենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: