Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ երեք օր առաջ ստացել եմ առաջարկ՝ գումարի դիմաց հայ հասարակության շրջանում իրականացնելու ակցիա

Ֆեյսբուքյան օգտատեր, գերմանաբնակ Տարոն Սարիբեկյանն ուշագրավ գրառում է արել՝ հայտարարելով բավականին կարևոր ու հետաքրքրաշարժ իրողության մասին:

Նա գրել է, որ իրեն առաջարկ է արվել որոշակի գումարի դիմաց հայ հասարակության շրջանում իրականացնել գումարով ակցիաներ, որոնց ժամանակ քարոզչություն պետք է տանեն դիմակներ ու պատվաստանյութերի անարդյունավետության մասին:

Տ. Սարիբեկյանը տեղեկացնում է հատուկ այդ գործընթացը կազմակերպելու համար գործում է գրասենյակ: Ինքն անձամբ այդ առաջարկը ստացել է գերմանացու կողմից:

Տ. Սարիբեկյանը մանրամասնել է, որ իր հեռախոսահամարը այդ անձի մոտ հայտնվել է այն ժամանակ, երբ ինքը Հայաստանում է գտնվել և փաստաթղթային թարգմանությունների անհրաժեշտություն է ունեցել: Օգտատերը խոստանում է առաջիկայում հրապարակել նաև իրենց զրույցի փաստական ապացույցները:

Այս տեղեկատվության հանրայնացման հիմնական նպատակը մարդկանց տեղյակ պահելն է, որ այսօրինակ ակցիաներ են իրականացվում, ուստի հարկ է դիմակների անարդյունավետության մասին խոսող բուժաշխատողներին վերապահումով վերաբերվել՝ չմոռանալով նաև, որ հնարավոր է նրանց մեջ լինեն պարզապես իրենց սուբյեկտիվ կարծիքն արտահայտող անձիք:

Ուշագրավ գրառումն ամբողջությամբ՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: