Աճել է մահվան դեպքերի թիվը․ թարմացում

Առողջապահության նախարարությունը թարմացում է ներկայացրել․ կորոնավիրուսյան ախտ է հաստատվել 65 հոգու մոտ՝ ընդհանուր 1932 մարդ։ Առողջացել է 34 մարդ՝ ընդհանուր 900, իսկ փաստացի 1000 հոգի բուժվում է։ Ցավոք, մահվան դեպքերի թիվն է աճել երկուսով, ընդհանուր՝ 30։ Վերջին օրերին մաացածներն այլ հիվանդությունից են մահացել, բայց իրենց օրգանիզմում կորոնավիրուսյան ախտ էլ է առկա եղել։

Վերոնշյալն ապացուցում է․ անչափ կարևոր է կանոններին հետևելն ու ինքնամեկուսանալը։ Գիտակցական մոտեցումը միայն կփրկի մեր երկիրն աղետալի իրավիճակից, իսկ աղետը կարող է վրա հասնել յուրաքանչյուր պահի։

Պետք է գիտակցել՝ կորոնավիրուսյան ախտն անչափ վտանգավոր է ռիսկայինների համար՝ մեծ տարիքի ու քրոնիկ ախտերի առակայությամբ, քանզի նրանց՝ առանց այդ էլ թուլացած իմունիտետի համար դա մեծագույն հարված է, որը կարող է մահաբեր լինել։

Պահպանենք ռիսկային խմբի մարդկանց առողջությունը և կյանքը՝ հետևելով թորոսյանական ցուցումներին, որոնք կատարելով մեծ օգնություն կտանք մեր համակարգին, հանրությանն ու ինքներս մեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: